National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.02.2007
ԵԱՀԿ ԽՎ նախագահի հանդիպումները խորհրդարանում

Փետրվարի 5-ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԵԱՀԿ ԽՎ նախագահի տեղակալ Թոնե Թինգսգարդը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը, հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Կլաս Բերգմանը, նախագահի խորհրդական Թոմաս Հյորբերգը, Ազգային ժողովում հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ-ումԱԺ պատվիրակությանղեկավար, ԱԺ փոխնախագահՎահան Հովհաննիսյանի եւ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանի հետ:

Հանդիպման առանցքում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային էներգետիկ անվտանգությանը եւընտրական գործընթացներին առնչվող հարցեր էին:

Պարոն Լենմարկերը նշեց, որ ԵԱՀԿ-ն մեծ կարեւորություն է տալիս Հայաստանում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ազատ եւ արդար անցկացմանը, ինչը մեծ նշանակություն կունենա Հայաստանում ժողովրդավարության զարգացման հարցում: Նշվեց, որ Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար է նշանակվելու ԵԱՀԿ ԽՎ նախագահի տեղակալ տիկին Թոնե Թինգսգարդը: Տարածաշրջանային Էներգետիկ անվտանգության խնդիրներին անդրադառնալով` պարոն Լենմարկերը շեշտեց հարցի կարեւորությունը Հայաստանի համար` նշելով,  որ էներգետիկ անվտանգության խնդիրներն լայնորեն քննարկվում են ոչ միայն Եվրոպայում, այլեւաշխարհում: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ իր մտահոգությունը արտահայտելով` պարոն Լենմարկերը նշեց, որ կորսվում է հարցի կարգավորման ոսկե հնարավորությունը: Նրա համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները առայժմ խնդրի կարգավորման ամենալավ լուծումն են հանդիսանում: ԵԱՀԿ ԽՎ նախագահի կարծիքով ժամանակն է, որ խնդրի կարգավորման շուրջ փոխհամաձայնություն ձեռքբերվի, ինչը կարեւոր է ոչ միայն հակամարտող երկրների, այլեւ տարածաշրջանի եւ Եվրոպայի համար:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ գործունեությաննշանակությունը տարածաշրջանային գործընթացներում:Պարոն Հովհաննիսյանը կարեւորեց ազատ եւ արդար ընտրություններիանցկացումը եւդիտորդական առաքելությունների ներկայությունը,այս համատեքստում ողջունելովտիկին Թինգսգարդի նշանակումը, ով հայտնի է հանրությանը իբրեւ արդար, անաչառ եւ խիստ դիտորդ:Անդրադարձ եղավ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, նշվեց, որ կատարվել են մի շարք բարեփոխումներ, որոնք ավելի թափանցիկ եւ վերահսկելի են դարձնում ընտրական գործընթացը: Կարեւորվեց այն փոփոխությունը, ըստ որի նախընտրական արշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերին հավասար հեռուստաեթեր է տրամադրվելու ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հեռուստաալիքներով:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ԱԺ փոխնախագահը նշեց, որ 90-ական թթ.-ի վերջերից Մինսկի խումբը կատարել է հսկայածավալ աշխատանք եւ Մինսկի խմբի համանախագահները մի քանի արժեքավոր առաջարկություններ են ներկայացրել, որոնք ընդունվել են Հայաստանի կողմից եւ մերժվել Ադրբեջանի կողմից, ինչը խոչընդոտ է հանդիսանում բանակցային գործընթացումորեւէդրական տեղաշարժի: Խնդրի խաղաղ կարգավորմանը ոչ միայն չի նպաստում, այլեւ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նորից հնչեցրած ագրեսիվ եւ ռազմատենչ հայտարարությունները, ինչը հակասում է ԵԱՀԿ կանոններին եւ եվրոպական գաղափարախոսությանը: Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ` պատերազմի վերսկսումըաղետալի հետեւանքներ կունենա նախեւառաջ Ադրբեջանի համար: Այս առումով մտահոգիչ եւ անընդունելի էԵԱՀԿ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ն.Յալչինթաշի Ադրբեջանին ուղղված կոչը` զենքով խլել իրեն «պատկանող» տարածքները:

Արտաշես Գեղամյանընշեց, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման տորպեդահարման հիմքում էներգակիրների խնդիրն է: Նրա համոզմամբ Ադրբեջանը դեռեւս 1994 թ.զինադադարի կնքումից հետո տարբեր պատրվակներով խուսափում էր խաղաղ կարգավորումից, որ կարողանա իրականացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու Թբիլիսի -Էրզրում գազամուղի շինարարությունները: Եթե հոսքագծերը անցնեին Ղարաբաղիեւ Հայաստանի սահմանով, առնվազն 1 մլրդ դոլարովավելի էժան կնստեր դրանց կառուցումը: Ցավոք, միջազգային հանրությունը եւ միջազգային կառույցներըայն ժամանակ ճնշում չգործադրեցին Ադրբեջանի վրա, ինչը հիմա անում են Ռուսաստանի նկատմամբ` դեպի Եվրոպա Ռուսաստանի մատակարարումների հետ կապված: Պարոն Գեղամյանի համոզմամբ անպատժելիությունը եւ միջազգային հանրության անտարբերությունը հանգեցրին նրան, որ Ադրբեջանը այսօր նախաձեռնել է 700-800 մլն արժողությամբ Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը, այն դեպքում, երբ գոյություն ունեցող եւ իր տնտեսական նպատակահարմարությունն ապացուցած եւ վերաշահագործման համար լրացուցիչ ներդրումներ չպահանջող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղին չի գործում միայն Հայաստանի ավելի քան 17 տարի շարունակվող շրջափակման պատճառով:Պարոն Գեղամյանը նշեց, որ ընդդիմությունը` ցանկացած հարցում կարող է անհաղթահարելի տարաձայնություններ ունենալ իշխանությունների հետ, բացառությամբ արցախյան հարցում: Արտաշես Գեղամյանի համոզմամբ հարցի խաղաղ կարգավորումը պահանջում է ունիվերսալ լուծում, որ պետք է պարտադրվի կողմերին` Եվրոպայի խորհրդում ստանձնած պարտավորությունների շրջանակում:Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը պարոն Գեղամյանի կարծիքով կախված է նաեւ Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունները եվրոպական չափանիշներով համապատասխան անցկացնելուց:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Վլադիմիր Պրյախինը:

Ողջունելով հյուրերին` պ արոն Ռուստամյանը ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտները, նշելով, որ հանձնաժողովի պատասխանատվության շրջանակում են միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ արտաքին քաղաքականության մեջ խորհրդարանական դիվանագիտության իրականացումը: Հանձնաժողովով են անցել եւ անցնում խորհրդարանում ընդունված բոլոր միջազգային պայմանագրերը, որոնց միանալով` Հայաստանը ավելի է խորացրել եվրաինտեգրման գործընթացը: Հիմնականում ընդունվել են բոլոր փաստաթղթերը, որոնք Հայաստանին հնարավորություն են ընձեռում համաեվրոպական չափանիշների համապատասխան օրենսդրություն ունենալ: Նշվեց, որ բարեփոխված Սահմանադրությունը նոր դուռ է բացել պարտավորությունների կատարման համար: Այս համատեքստում պարոն Ռուստամյանը նշեց, որ հանձնաժողովում գործում է միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների, ինտեգրացիոն խնդիրների եւ միջազգային փորձի տեղայնացման հարցերով ենթահանձնաժողով: Ենթահանձնաժողովներ կան Արցախի հարցերով, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների եւ ազգությամբ հայերի շահերի պաշտպանության, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների հարցերով:
 Եվրոպական ինտեգրումը համարելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից` պարոն Ռուստամյանը նշեց, որ Բրյուսելում ստորագրված
եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների բոլոր ուղղություններով զարգացման նոր հեռանկարներ է բացում:

Դիրքորոշում ներկայացնելով արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եւ կարեւորելով միջազգային կառույցների, ինչպես նաեւխորհրդարանական կազմակերպությունների դերը խնդրի կարգավորման հարցում` պարոն Ռուստամյանը տեսակետ հայտնեց, որ հիմնախնդրի լուծման մեջ կարեւոր է ոչ միայն առաջարկվող լուծումների բովանդակությունը, այլեւ հասարակությունների մեջ աստեղծված մթնոլորտը, թե որքանով են իշխանությունները հասարակություններին նախապատրաստում փոխզիջման: Քանի որ ԵՄ քաղաքականությունը բաց սահմաններն են, բաց հասարակությունն է, ազատ առեւտուրը, ապա պարոն Ռուստամյանի կարծիքով` հակամարտության կարգավորումը հնարավոր է փոխգործակցության, միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային տնտեսական համագործակցության պայմաններում: Նշվեց, որ երկու տարի առաջ հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է կազմակերպել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ. նման բաց քննարկումներ, ըստ պարոն Ռուստամյանի, խնդրի առնչությամբ չէին եղել 1992 թ.-ից ի վեր:

Պարոն Ռուստամյանը Հայաստանի համար ժողովրդավարության առումով կարեւորագույն փորձություն համարեց առաջիկա ընտրությունները, նրա համոզմամբ պետք է անել հնարավորը, որ ընտրություններն անցեն ազատ եւ թափանցիկ:

Պարոն Լենմարկերը նշեց, որ Եվրոպային ինտեգրումը հիմնված է ընդհանուր արժեքների նկատմամբ հարգանքի վրա, ուստի կարեւորվում է ընտրությունները եվրոպական չափանիշներով անցկացնելու անհրաժեշտությունը: Հակամարտությունների կարգավորման հարցում պարոն Լենմարկերը կարեւորեց հարեւան երկրների հետ երկխոսության ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտության դերը եւ միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:


21.05.2024
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Մայիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, 414 սրահում նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:...

21.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում ...

21.05.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

21.05.2024
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում
«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջար...

21.05.2024
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք
Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց  ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. աս...

21.05.2024
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք
Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկա...

21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am